«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր սպասարկման գրասենյակներն այս օրերին ծառայություններ չեն մատուցում, Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է.
այն քաղաքացիները, որոնք փաստաթղթերի պատճենները այս օրերին պետք է ստանային մեր սպասարկման գրասենյակներից և չունեն վճարային պարտավորություններ, կարող են կոմիտեի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել իրենց ստացականները։
Ստացականները ստանալուց հետո էլեկտրոնային փոստով ձեզ կուղարկվեն պահանջված փաստաթղթերի չկնքված պատճենները։
Այսօրվանից հնարավորություն է ընձեռվել e-cadastre.am կայքի միջոցով առցանց դիմում ներկայացնելիս կցել նաև չափագրողի կողմից տրամադրված նյութերի էլեկտրոնային տարբերակները»,-նշված է Կադաստրի կոմիտեի հայտարարության մեջ։