Ավելի վաղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար:
Հայաստանում գործով 3 բջջային օպերատորները ներկայացրել են փաթեթներ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար։
UCOM
«Ինչպես գիտենք, արդեն մեկ շաբաթից ավել է, որ մեկնարկել են Ucom ընկերության և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հեռավար դասերը։
Ուրախությամբ հայտնում ենք, որ հեռավար ուսուցումն արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում Ucom-ի uMediaroom հավելվածի միջոցով։
Հավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել են 12 հեռուստաալիքներ՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին ալիք, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող հեռավար դասընթացները։ Առարկայի անվանումը և դասարանը նշված են տեսանյութի վերնագրում: Դասերը հեռարձակվում են live ռեժիմով: Ի դեպ, օգտվողները կարող են մինչև 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը և դիտել հաղորդումներն իրենց հարմար ժամին։
Նշենք, որ Ucom շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդները uMediaroom հավելվածի միջոցով տեսանյութեր դիտելիս չեն վճարում ծախսված ինտերնետ ծավալի համար, այսինքն կարող են դիտել հաղորդումներն անգամ, եթե գտնվում են WiFi տիրույթից դուրս և միացված են շարժական ցանցին:
Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ը առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները, կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։
Նույն տեսանյութերը տեղադրվում են նաև Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:
«Ucom ընկերությունը իր գործունեության ամբողջ ընթացքում մշտապես կարևորել է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր մարզերում, որը հավասար զարգացման հնարավորություն է տալիս աճող սերնդին։ Այդ է պատճառը, որ արտակարգ դրության իրավիճակում մեր մասնագետներն անընդհատ փորձում են հեռավար կրթության առավել ընդգրկուն լուծումներ առաջարկել մեր երկրի բոլոր քաղաքացիների համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը»,-նշված է բջջային օպերատորի հայտարարության մեջ։
VivaMTS
««+Meeting» ծառայություն. «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար
Երբ կյանքն անցնում է առցանց՝ մեգաբայթեր խնայելը կարևոր է:
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «+Meeting» ծառայությունը՝ նախատեսված «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և դասերի, ինչպես նաև ընկերական շփումների համար:
Ի պատասխան Zoom և Skype հավելվածների օգտագորման մեծ պահանջարկի՝ Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում աշակերտները, ուսանողները, նրանց ուսուցիչներն ու դասախոսները, ու բոլոր նրանք ում անհրաժեշտ է հեռավար շփում, «+Meeting» ծառայության միջոցով անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի հասանելիություն ունենան այս կարևոր բջջային հավելվածներին` մինչև 31.05.2020թ., ներառյալ՝ համապատասխան սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:
Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
«X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակներում Zoom, Skype, ինչպես նաև՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram («X» ու «Y» սակագնային պլանների դեպքում նաև՝ Facebook, Instagram, Snapchat, «X» սակագնային պլանի դեպքում նաև՝ Netflix) հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:
Փաթեթների ակտիվացման գները՝
«Z» սակագնային պլան՝ 1800 դրամ/30 օր
«Y» սակագնային պլան՝ 2800 դրամ/30 օր
«X» սակագնային պլան՝ 5000 դրամ/30 օր
Մինչև 2020թ. մայիսի 31-ը, ներառյալ, «+Meeting» ծառայության միջոցով Zoom և Skype հավելվածներն օգտագործելիս սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում»,-նշված է բջջային օպերատորի հայտարարության մեջ։
Beeline
«Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին:
Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV հավելվածի «Տեսադարան» բաժնում:
Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաև Հանրային հեռուստատեսության, Наука 2.0, Discovery Science, Da Vinci Learning հեռուստաալիքների հեռարձակումը catch-up հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը և ուսուցողական հեռուստաալիքները ցանկացած ժամի:
«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով մեր ցանցի և ինտերնետի լայն հասանելիությունը, հատկապես մարզերում, մեզ համար շատ կարևոր է կրթության ոլորտում այս ներդրումը, որը կօգնի հնարավորինս շատ երեխաների այս օրերին ստանալու հիմնարար գիտելիքներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Դասընթացների բոլոր տեսանյութերից օգտվելու համար անհրաժեշտ է՝
Բեռնել BeeTV բջջային հավելվածը Android կամ iOS համակարգերի համար, լրացնել բջջային հեռախոսահամարը «Մուտքանուն» բաժնում 0XX-XXX-XXX ֆորմատով և 2020 կոդը «Գաղտնաբառ» բաժնում: Հավելվածից կարող են օգտվել ցանկացած օպերատորի բաժանորդները:
BeeTV գործող բաժանորդների համար դասընթացները հասանելի կլինեն «Տեսադարան» բաժնում առանց լրացուցիչ գրանցման: Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման»,-նշված է բջջային օպերատորի հայտարարության մեջ: