ԱՆ-ն հերքում է այն լուրերը, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել

Առոջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։

Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։

Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել