Դրամական պարգևներ է տրամադրվել Ծաղկաձորի հանգստյան տների մեկուսարաններում հերթապահություն իրականացնող բուժաշխատողներին․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի 27 բուժաշխատողների, ովքեր այս ընթացքում հերթապահություն են իրականացրել Ծաղկաձորի կարանտիններում, հաճելի անակնկալ է մատուցել:

Ընկերությունը դրամական պարգևներ է տրամադրել Ծաղկաձորի մեր հանգստյան տների մեկուսարաններում հերթապահություն իրականացնող շտապօգնության և ընտանեկան բժիշկներին, բուժքույրերին և այլ բուժաշխատողների:

Շնորհակալ եմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին՝ մեր բուժաշխատողների անձնվեր աշխատանքը գնահատելու և մշտապես մեր կողքին գտնվելու համար:

Առո՛ղջ եղեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել