Էջմիածնի «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը հետաձգվում է անորոշ ժամկետով։
Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։
COVID-19 հիվանդությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ապրիլի 20-մայիսի 5 նախատեսված Էջմիածնի «Փոքրիկ քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնը անորոշ ժամկետով հետաձգվում է:
Առկա իրավիճակում երկարացվում է նաեւ հայտերի ընդունման ժամկետը:
Փառատոնի անցկացման նոր ժամկետները կորոշվեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի զարգացումները: Այս մասին կտեղեկացվի առանձին իրազեկմամբ:
Առողջ եղեք: