ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հայցապահանջը եղել է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելը:
Հավելենք, որ գործը ապրիլի 3-ին մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Տիգրան Գրիգորյանին:
Նրա շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Հայկ Ալումյանը: