ՊԵԿ-ը՝ հիփոթեքային վարկերի եկամտային հարկի գումարների վերադարձի մասին

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։

ՊԵԿ-ն ի լրումն տեղեկացնում է, որ վարկառուները (համավարկառուները) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված  դիմումները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում, պետք է ներկայացնեն նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (եթե դրանք չեն ներկայացվելու վերջիններիս կողմից)՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ստորև ներկայացվում են անhրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը և դիմումների օրինակելի ձևերը.

1. N184-Ն հրամանով սահմանված դիմում,

2. N278-Ա  հրամանով սահմանված դիմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել