Իրավաբանների հայկական ասոցիացիան 5 համակարգիչ է նվիրել ԿԳՄՍ նախարարությանը՝ օժանդակելու հեռավար կրթությանը

Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում՝ նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքով պայմանավորված, կառավարության որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն և դրանից ելնելով փակվել են ուսումնական հաստատությունները, Իրավաբանների հայկական ասոցիացիան իր աջակցությունն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ հեռավար կրթությանը:

Հեռավար կրթության կազմակերպման և անհրաժեշտ սարքավորումների կարիք ունեցող 5 աշակերտներ հնարավորություն կստանան ստանալ իրենց կրթությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից նվիրաբերված 5 համակարգիչների միջոցով:

#ՄնաՏանը

#Covid19

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել