Ամիսներ առաջ իրեն հուզող խնդրով Երևանի ՇՊԱԿ-ի դռներն էր թակել քաղաքացի Ռ. Հ.-ը, հայտնելով, որ ինքը «Գրանիտ» այգեգործական ընկերության անդամ է, սակայն իր սեփականության իրավունքը չի ճանաչվում այգեգործական հողի 34-րդ հատվածի նկատմամբ, ինչի արդյունքում չի կարողանում օգտագործել այդ հողատարածքը: Խնդրել էր օգնել իրեն գործը դատական կարգով լուծելու համար:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, Երևանի ՇՊԱԿ-ի կողմից կազմվել էր հայցադիմում և ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ինչպես նաև քաղաքացուն տրամադրվել էր իրավաբանական խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման ուղղությամբ: 11.11.2011թ. դատական նիստում քննվել է Ռ. Հ.-ի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին թիվ ԿԴ1/0525/02/11 գործը: Ռ. Հ.-ի դիմումը բավարարվել է և ճանաչվել է նրա սեփականության իրավունքը «Գրանիտ» այգեգործական ընկերության այգեգործական հողի 34-րդ հատվածի նկատմամբ, 500քմ մակերեսով: Վճիռը հրապարակվելուն պես պարոն Հարությունյանը զանգահարել է ՇՊԱԿ և ուրախությամբ տեղեկացրել է ՇՊԱԿ-ի աշխատակիցներին իր հաջողության մասին, 28.11.2011թ. անձամբ այցելել է ՇՊԱԿ և ներկայացրել է շնորհակալական նամակ, իսկ դեկտեմբերի 12-ին կայացրած դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: