Ազգային Ժողովի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանը

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:

Տեղ գտած թերըմբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել