Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ուսանողներին։
«Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար:
Բայց, կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել: Շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ: Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են:
Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»,-նշել է նա: