«Արմենիա»-ն չեղարկում է բոլոր չվերթները

«Հարգելի գործընկերներ,

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսերին համարժեք գումարներին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,-նշել է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել