Մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերվել է ոչ սթափ 48 վարորդ

Մարտի 30-ից ապրիլի 5-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 31 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 46 մեքենա։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 67 մեքենա։ 34 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 20, թաղանթապատված դիմապակիով` 34, առանց համարանիշերի 4 տրանսպորտային միջոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել