Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, 16-ը մեկուսացվել է․ փոխոստիկանապետ

Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, մեկուսացված է 16 իրավապահ։ Այս մասին Կառավարության շենքում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Փոխոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիների մեկուսացման վայրերում օրական 170 ոստիկան է ծառայություն իրականացնում։

«Ոստիկանության կողմից դադարեցվել է 2164 օբյեկտի տնտեսական գործունեությունը, 36-ի նկատմամաբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։ Ապրիլի 6-ի դրությամբ վարչական իրավախախտման 6667 արձանագրություն է կազմվել, որոնցից 1735-ով կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ։ 2888 անձնական տրանսպորտային միջոցից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք, ուղևորափոխադրում իրականացնող 69 վարորդի հանդեպ արձանագրություն է կազմվել։ Արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից՝ մյուսը»,-նշել է նա։

Փոխոստիկանապետը հայտնել է նաև, որ երկրում հանցագործությունների նվազում կա, ոստիկանությունն ու ԱԻՆ-ը հնարավորության սահմաններում հետևում են նաև, որ բակերում մարդկային կուտակումներ չլինեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել