Արսեն Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացնում է կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակը։

Նա տեղեկացրել է, որ երեկ ողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր հաստատված դեպք, ինչն ինքնին դրական հանգամանք է․ «Եթե համեմատենք նախորդ օրերի թվերի հետ, ապա շաբաթ օրն ունեցել ենք 52 հաստատված դեպք, ուրբաթ օրը 34, դրանից առաջ 92, 73: Իհարկե, այդ թվերի մեծությունն այլ հանգամանքով էր պայմանավորված: Օրինակ, 92 թիվը երբ ունեցանք, դրա մեսկից ավելին մեզ հայտնի մարդիկ էին, վաղուց մեկուսացված, հետևաբար, նրանք վտանգ չէին ներկայացնում հանրության համար»,- նշեց Արսեն Թորոսյանը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/912903705827722/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել