Մրցութային հանձնաժողովն ամփոփում է Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը:
Այս մասին տեղեկացնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Դիմորդների նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների բաշխվածքը հետևյալն է՝ 2 մլն դրամ գումար հարկավոր է 18 (13.5%), 3 մլն՝ 27 (20.3 %), 5 մլն՝ 28 (21.1%) և 10 մլն՝ 60 (45.1%) նախագծերի իրագործման համար:
Բավական հետաքրքիր նախագծեր կան։Առավել մանրամասներ կներկայացնենք ամփոփման ու գնահատման գործընթացների ավարտից հետո: