Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:
Առողջություն եմ մաղթում բոլորին»: