Կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը. Ավինյան

Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Այս մասին հայտնում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել