Ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում կորոնավիրուս է տարածվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։

Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։
Եղեք զգոն և ուշադիր»:

На изображении может находиться: 1 человек, текст

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել