Օժանդակություն աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց

Կառավարության արտահերթ նիստին այսօր՝ մարտի 30-ին որոշում ընդունվեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին:

Գործադիրի անդամներին հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով, միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:

«Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,-նշեց նախարարը:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել