ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես  տրամադրել է հերթապահող բժիշկներին. մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում էր կատարել  իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ տեղեկացնելով, որ երկու օր առաջ Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, վերջինիս անմիջական հարևանությամբ գտնվող ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես  տրամադրել է հերթապահող բժիշկներին՝ նրանց համար հատուկ կեցության միջավայրի վերածելով: Մարզպետը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև DeltaTelecom-ին, որը տեղանքը ապահովել է համացանցով։

«DeltaTelecom-ի կողմից մոտ մեկ կմ մալուխային մոնտաժման աշխատանքներից հետո բժիշկներն արդեն ունեն արագ ինտերնետի հասանելիություն և կաբելային հեռուստատեսություն դիտելու հնարավորություն բոլոր սենյակներում»,-գրել է Տիգրան Պետրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել