Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ հեռավար դասերի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է հրապարակել է մարտի 30-ի դասացուցակը։

«Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, պատրա՛ստ եք ուսումնական հերթական շաբաթին ։

Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը, որպեսզի բոլոր այն աշակերտները, որոնք սարքերի և ինտերնետ կապի խնդիրներ ունեն, օգտվեն նաև այս հնարավորությունից։ Դրանք հասանելի կլինեն յութուբյան մեր ալիքով, որն անվճար է բոլորի համար և թրաֆիկ չի պահանջում։

Մարտի 30-ի դասացուցակը

Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

Հասարակագիտություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Օնլայն բանկինգ

Մեդիագրագիտություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Սոցցանցերում լրատվական վերնագրերի և թեմաների տարածում

Մայրենի (7-րդ դասարան)
Թեմա՝ Դիմավոր և անդեմ բայեր

Ֆիզկուլտուրա

  • 11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»,
  • Մաթեմատիկա. Գծային հավասարումների համակարգերի բերվող խնդիրների լուծում,
  • Ֆիզիկա. Նյուտոնի 1-ին օրենքը, իներցիալ համակարգեր։

Եվս 6 դաս առավոտյան 08։00-ից հասանելի կլինի https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում՝

Հայոց լեզու (8-րդ դասարան)
Թեմա՝ Պարագաներ, տեղի և ժամանակի պարագաներ

Հայոց լեզու (10-րդ դասարան)
Թեմա՝ Տեղեկատվական ժանրեր

Հայ գրականություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Հ.Պարոնյանի կյանքը և ստեղծագործությունները

Մաթեմատիկա (1-ին դասարան)
Թեմա՝ 11-20 թվերը

Մայրենի (3-րդ դասարան)
Թեմա՝ Առաջին ծիրանենի

Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Ծաղկուն պարտեզ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել