ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը կառավարությունում հայտարարության ժամանակ հայտարարեց, որ ԱԻ մեքենանաներով մեկուսացվել են շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։
Փոխնախարարն ընդգծեց, որ մինչ այս պահը, ըստ անհրաժեշտության, ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում իրականացվել են ախտահանման գործողություններ:
«Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- ընդգծեց Հարությունյանը:
Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ 1 ծառայողի մոտ հաստատվել է կորոնավիուսով վարակված լինելը։
Մանրամասները՝ տեսանյութում