Ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել․ Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Մարտի 25-ի դրությամբ ընդհանուր ուղևորահոսքը Երևանում մոտ 30 անգամ կրճատվել է։ Մոտավորապես նույն պատկերն է մարզերում:

Մեր քաղաքացիները բավականին գիտակցաբար են մոտենում այս վիճակին, բայց, իհարկե լինում են նաև խախտումներ։ Ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։

Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև դրանք արված են միայն վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել