Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի հաստատվել․ կոչ ենք անում չհաստատված լուրեր չտարածել․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:

Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել:

Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել