Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Տնից թանգարան և գրադարան» Մեր մշակութային հաստատություններն առցանց մի շարք նախաձեռնություններ են արել վերջին 10 օրերին: Միասնական այս հարթակում հավաքված են այդ հաստատությունների հղումները: Դրանց միջոցով առցանց գիրք ընթերցեք, ներկայացումներ ու ցուցադրություններ դիտեք, ծանոթացեք մեր թանգարաններում ու պատկերասրահներում պահվող գլուխգործոցներին»: