Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չեղարկվում է թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2020 թվականի մարտի 4-ին տրված հայտարարության համաձայն՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել էր մրցույթ, որը պետք է կայանար 2020 թվականի ապրիլի 14-ին ժամը, 10:00-ին:

Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Հաշվի առնելով, որ Ծառայությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ինչը անհնար է դարձնում հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվելու համար դիմած թեկնածուի ուսումնական դասընթացի պատշաճ կազմակերպման գործընթացը, թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չեղարկվում է:

Նոր մրցույթի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն լրացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել