Կորոնավիրուսը թեթև տանող հիվանդներին որոշել ենք տեղափոխել հյուրանոցներ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի 290 հաստատված դեպք կա, որից 2-ն են ծայրահեղ ծանր վիճակում:

«Ունենք ծայրահեղ ծանր 2 դեպք, որոնք 75-ից բարձր տարիքի են մեկը՝ ԱՄՆ քաղաքացի է, մյուսը՝ Հայաստանի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր քննարկում և որոշում է արվել այն մասին, որ կորոնավիրուսը թեթև տանող հիվանդներին պետք է տեղափոխել հյուրանոցներ: Առողջապահության նախարար Արսեն Թորսյանը հայտնեց, որ նման փորձ ունի արդեն Իսրայելը:

Վարչապետը նաև նշեց, որ այս քայլով աջակցություն կլինի հյուրանոցներին, քանի որ այս վիճակով պայմանավորված դրանք դատարկ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել