92 հոգու մեքենաներից 3-րդ անձիք դուրս են հրավիրվել. փոխոստիկանապետ

92 հոգու մեքենաներից 3-րդ անձիք դուրս են հրավիրվել ոստիկանների կողմից: Սա արվում է երկրում արտակարգ դրության ռեժիմում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների հետ կապված:

Այս մասին այսօր՝ կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ ենք միջոց կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Մինչև 16:00-ն փորձելու ենք ընտելացնել քաղաքացիներին այս կարգերին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տաքսիներին, փոխոստիկանապետը նշեց, որ կրկին գործում է 2 անձի տեղափոխման կարգը:

Հանրային տրանսպորտի դեպքում՝ ավտոբուսները և երթուղային տաքսիները պետք է տեղափոխեն միայն նստատեղերին համապատասխան քանակով անձանց, դրանց լրանալու դեպքում չպետք է նոր մարդ վերցնեն:

Փոխոստիկանապետն անդրադարձավ նաև տնից դուրս գալիս լրացվող ձևաթղթին, այդ թվում՝ արդյո՞ք պետք է ձևաթուղթ լրացնել, օրինակ՝ աղբ թափելիս, թե՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել