Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել մարզից Երևան ուղևորափոխադրումների սահմանափակումների մասին:
«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու
Երևան-Արտաշատ-Երևան
Երևան-Մասիս-Երևան
Երևան-Արարատ-Երևան
Երևան-Վեդի-Երևան
ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»,-նշել է նա։