ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 265, որից 16-ը՝ առողջացած, բացասական թեստերը եղել են՝ 1315-ը, իսկ մահվալ ելքեր չկան:
Հայաստանում մարտի 24-ի 21։00-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 249-ն էր, բուժված էին 4-ը, բասացական թեստերը՝ 1238-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ «Հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս չորսինը՝ ծանր: Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չկա»,-նշել է նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով, մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից: