194 դեպքից բացի այսօր ևս 41 դեպ է հաստատվել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն, բայց վիճակը վերահսկելի է: Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի»,-նշեց նա
Փաշինյանը նաև հայտնեց, որ վաղվանից փակվում են սրճարանները և ռեստորանները։
Նրա խոսքով՝ նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկություններից մեկու, ևս մեկը՝ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում․ «Մի շաբաթով, նախնական տվյալներով, պետք է սահմանափակումներ կիրառենք: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառառությունների, որոշ շինաշխատանքներ կդադարեն, տեքստիլի որոշ արտադրություններ ու թեթև արդյունաբերական մի շարք աշխատանքներ կդադարեցվեն: Մթերայինները կաշխատեն սովորական ռեժիմով»,- նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում