Գորիսի քաղաքապետը՝ իր և փոխքաղաքապետի ձերբակալման լուրերի մասին

«Այսօր ArmDay.am կայքը «Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը» վերտառությամբ հերթական ստահոդ, զրպարտություն հանդիսացող ապատեղեկատվությունն է տարածել: Լրատվամիջոցի տարածած անհեթեթ տեղեկությունը որևէ կապ չունի իրականության հետ, որևէ ձերբակալություն չի եղել, այս պահին էլ աշխատանքի վայրում եմ: Անհասկանալի է նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառը: Հերքում եմ տարածված կեղծ լուրը և վերոնշյալ լրատվամիջոցին հորդորում որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը, իսկ եթե նշված հրապարակումը ոչ թե կեղծիք տարածելու միտումնավոր դրսևորում է, այլ պարզապես թյուրիմացություն, կարծում եմ, որ նշված նյութի հեղինակը կհերքի իր իսկ տարածած զրպարտությունը»,-այս մասին հայտնել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել