Կհաստատվեն 2020/2021 ուսումնական տարվա ուսանողական անվճար տեղերն ըստ մասնագիտությունների

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Նախատեսվում է հաստատել ՀՀ բարձրագույն ուսում­նական հաս­տատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների՝ համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,9 և 10 հա­վել­վածների։

Կթույլատրվի  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը պահուստային տեղերի բաշխումը և ըստ հաստատությունների թափուր մնա­ցած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:

Նախագծի հիմնավոման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն  կնպաստի պետության համարառաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների համար մասնագետների պատրաստմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել