Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդական՝ ունենալով որոշակի գիտելիքներ այդ ոլորտում։ Այս աշխատանքով պաշտոնյա չեմ դառնում, բայց գիտեմ, որ առանձին հարցերով գրելու եմ կարգավորող ակտեր։ Ունեմ գիտելիքներ և գիտեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում ու պատրաստ եմ այն կիրառել Ուկրաինայում»,- ասել է Արտեմ Աֆյանը։

Արտեմ Աֆյանը 2008 թվականից Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկերն է, զբաղվում է իրավաբանական ծառայությունների ոլորտում նորարարությունների ներդրմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել