«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել

Վերջին օրերին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում՝որոնցում քաղաքացիները իրենց պատրասկակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերության տնօրեն Արեգ Սահակյանը Վարչապետի աշխատակազմի տեսչականմարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին է նվիրել հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին տրամադրելու համար։

Դիմակները փոխանցվել են Առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգությա տեսչական մարմիններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել