Հայաստանը դիմելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար աջակցություն ստանալու համար։
Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Տվյալ կազմակերպությունների հետ արդեն բանակցում ենք։ Միջազգային կազմակերպությունները փոխում են կառավարություններին աջակցելու հարցում մոտեցումը, ու երկխոսություն կա ստացվող աջակցությունն ավելի հասցեական դարձնելու ուղղությամբ», – ասել է նա։
Նախարարն ընդունել է, որ ՌԴ-ում տնտեսական վիճակը՝ մասնավորապես, նավթի գների հետ կապված, ազդելու է նաև Հայաստանի վրա` հատկապես այդ ուղղությամբ արտահանման հարցով, սակայն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա արագ հաղթահարել խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում