Որոշում է ընդունվել սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից․ Տիգրան Ավինյան

Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Արտադրատեսակների ցանկը՝ https://www.gov.am/files/docs/3957.pdf

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»,-նշել  է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել