ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնային ցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար:
Արդեն իսկ մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքների) պաշտպանության աշխատանքների կազմակերպման ընթացակարգը։
Մարդասիրական և միջազգային կառույցների օգնությամբ՝ կազմակերպվում է խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կենցաղային ապրանքներից և սնունդից կազմված պարենային զամբյուղի ապահովման հարցը։
Տարեցների խնամքի ցերեկային կենտրոններն աշխատում են միայն բարեգործական ճաշարանի մասով՝ ուտելիքը հասցնելով միայնակ տարեցներին տներ։
Տարեցների տնային խնամքի ծառայությունները շարունակվում են աշխատել առանց դադարների։