Ֆրանսիայում գտնվող հայաստանցիները հնարավորություն ունեն հետ վերադառնալու Հայաստան. «Խնդրում եմ չհապաղել»

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ չնայած նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Air France ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։

Մանրամասների համար կարող եք դիմել ՍաբերաՏուր ընկերությանը հետևյալ կապի միջոցներով․

Հեռախոս։ 01 42 61 51 13

Էլ․ փոստ։ [email protected]; [email protected]

Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանն այս մասին տեղեկացնում է.

«Ֆրանսիայում գտնվող Հայաստանի հարգելի քաղաքացիներ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, կարող են օգտվել այս չվերթից, եթե ունեք նման մտադրություն, խնդրում եմ չհապաղել, դեռ կան բավական քանակով ազատ տեղեր:

Խոսքս հատկապես ուղղում եմ կարճաժամկետ (Շենգենյան) վիզայով Ֆրանսիայում գտնվող մեր քաղաքացիներին. խնդրում եմ չխախտել ձեզ տրված վիզայով նախատեսված այցի ժամկետները և վերադառնալ Հայաստան: Հաշվի առնելով, որ առնվազն մինչև ամսի 21-ը Air France-ը անխափան իրականացնելու է կանոնավոր չվերթներ, վիզայի ժամկետների խախտումով Ֆրանսիայում մնալը հետագայում չի համարվելու օրինաչափ և արդարացված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել