Նոր վարկատեսակ ընկերությունների համար՝ առանց տոկոսների. վարչապետը մանրամասնում է

Հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ է ի հայտ բերելու և պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել նաև սոցիալական մարտահրավերներին և կարևոր է, որ այդ ծրագրերը լինեն հասցեական, տրամաբանական:

Կառավարության հերթական նիստին այսօր՝ մարտի 19-ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրին 25 միլիարդ դրամ արժողությամբ ծրագիրը, ըստ որի այն ընկերությունները, որոնք ՀՀ բանկերից դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ, կոմունալ, հարկարային պարտավորվծությունները վճարելու և հումք ձեռք բերելու համար, ապա կառավարությունն այդ վարկի 50%-ը կֆինանսավորի 0 տոկոսով, բանկի հատվածը նույնպես կսուբսիդավորի 0 %-ով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հնարավորությունները և պահանջները:

Վարչապետը նշեց, որ ծրագիրը 1-2 օր կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կառավարությունը որոշում կընդունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել