«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հայտարարությունը՝ դիմակների մասին

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտարարություն է տարածել ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ.

«Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։

Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։

Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ‼️‼️

ՀԳ. Միասին, բայց ինքնամեկուսացված)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել