Ի՞նչ պատիժ է սահմանված՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3-րդ հոդվածը սահմանում է՝

1. Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50-70 հազար դրամի չափով:

2. Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100-300 հազար դրամի չափով։

3. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100-300 հազար դրամի չափով:

4. Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50-200 հազար դրամի չափով:

5. Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50-100 հազար դրամի չափով:

6. Արտակարգ դրության ժամանակ վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողությանը խոչընդոտելը կամ այդ կազմակերպությունների կողմից այն գործունեությունն իրականացնելը, որը կասեցվել է` առաջացնում է տուգանքի նշանակում` 100-300 հազրա դրամի չափով:

7. Արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20-50 հազար դրամի չափով:

8. Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500-800 հազար դրամի չափով:

9. Արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500-1,5 միլիոն դրամի չափով:

Նշենք, որ արտակարգ դրություն ՀՀ-ում հայտարարվեց երեկ 18։30-ին։ Այն կտևի մինչև ապրիլի 14-ը 17։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել