Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է իր դեմ ներկայացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցին, որը Երևանի ընդահանուր իրավասության դատարանը բավարարել էր։
Արսեն Թորոսյանը պետք է վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել հայցվորի ներկայացված հետևյալ փաստացի տվյալները: Նշված արտահայտությունները Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ:
Անհնարինության դեպքում պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է հանդես գան հերքմամբ և ներողություն խնդրեն առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) ուղիղ եթերի համար:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/600071250855450/