Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող վարել Մարտի 1-ի գործով այսօր` մարտ 17-ին նշանակած հերթական նիստը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան, այս մասին տեղեկացնում են փաստաբանական թիմից։
«Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով»,-նշվում է հայտարարության մեջ: