Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է: Նա նշեց, որ կորոնավիրուսով հիվանդ 52 քաղաքացիներից 32-ը կապված է Էջմիածնի դեպքի հետ, 15-ը՝ Երևանի արտադրամասերից մեկի: Նրա խոսքով այս հիվանդներից միայն 2-ն ունեն թոքաբորբ, նրանք իրենց լավ են զգում:
Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսն իրականում այնքան էլ սարսափելի չէ, ինչպես ընդունված է դրա մասին խոսել, եթե խոսքը չի վերաբերում 70 տարեկանից բարձր կամ ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություն ունեցող աձանց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սպիրտ գնի թանկացմանը՝ նշելով, որ այն կապված է ոչ թե կորոնավիրուսի հետ, այլ 2020 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների հետ:
«Տեղի է ունենում գնային փոփոխություն նպարեղենի հետ՝ հնձկաձավար, ոսպ և այդպես շարունակ և ս կապված այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային և ճգնաժամային գնումներ են իրականացնում»,-ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ արեց նման գնումներ չիրականացնել՝ հավելելով, որ խանութները, դրանց ցանցերը չեն փակվում և որևէ ապրանքի պակաս իրենց պահեստներում չունեն:
«Կորոնավիրուսը կառավարելի է». իր խոսքը եզրափակեց վարչապետը՝ կոչ անելով պահել հանգստություն ու հանդարտություն: