Տույժեր չեն կիրառվի․ «Ինեկոբանկ»-ը հայտարարություն է արել

«Հայտարարություն Հաճախորդների համար

Հոգ տանելով հաճախորդների առողջության մասին` հայտարարում ենք.

2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։ Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:

Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Կառավարությանը․

Հայտարարել արտակարգ դրություն և նվազագույնի հասցնել քաղաքացիների տեղաշարժը,
Ինչպես նաև, մշակել ֆինանսական օժանդակության փաթեթ, որը կուղղվի տուժած ոլորտներում գործող բիզնեսներին` իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարման նպատակով:

Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վստահ ենք, որ միասնական և համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք ստեղծված իրավիճակը»,-նշված է «Ինեկոբանկ»-ի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել