Երկուշաբթի օրվանից Լիտվայում հայտարարվում է կարանտին․ Լիտվայում ՀՀ դեսպանատուն

Երկուշաբթի օրվանից Լիտվայում հայտարարվում է կարանտին։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ սեդպանատնից։

«Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշում է ընդունել երկուշաբթի օրվանից երկրում կարանտին հայտարարելու մասին։

Ստորև ներկայանցում ենք սահմանափակումների ցանկը։

1․ Օտարերկրացիներին արգելվում է մուտք գործել երկիր, բացառությամբ այն անձանց,

• ովքեր ապահովում են անհրաժեշտ ապրանքների առաքումը Լիտվա,
• անձնակազմի անդամների,
• Լիտվայի քաղաքացիների ընտանիքի անդամների,
• Լիտվայում բնակվելու և աշխատելու իրավունք ունեցող անձանց,
• դիվանագետների,
• ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունների ներկայացուցիչների:

Ժամանակավորապես մարդասիրական միջանցք կտրամադրվի Լատվիայի և Էստոնիայի քաղաքացիներին՝ տունդարձի համար:

2. Նվազելու է Լիտվա մուտք գործելու հնարարոություն ընձեռող սահմանային անցակետերի քանակը։

3. Լիտվայի քաղաքացիներին արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցներով ուղևորվել կորոնավիրուսից տուժած երկրներ: Նաև դիտարկվում է ոչ աշխատանքային նպատակներով երկրից դուրս գալն արգելելու հնարավորությունը:

4. Խանութներում վաճառքն արգելվում է, բացառությամբ

• մթերային խանութների,
• դեղատների,
• մասնագիտացված անասնաբուժական դեղատների,
• պարենային ապրանքների վաճառքի շուկաների:

5. Սրճարանների և բարերի գործունեությունն արգելվում է, բացառությամբ սննդի առաքման ծառայություններ մատուցողների:

6. Արգելվում են բոլոր տեսակի միջոցառումները՝ ինչպես փակ տարածություններում, այնպես էլ՝ բացօթյա:

7. Արգելվում է զբոսաշրջային նավերի մուտքը Կլայպեդայի նավահանգիստ։

8. Պետական կառավարման հաստատություններին արգելվում է ոչ պարտադիր ծառայություններ մատուցումը:

9. Արգելվում է բժշկական հաստատություններում գտնվող հիվանդներին, ինչպես նաև կալանավայրերում գտնվող ձերբակալվածներին տեսակցելը։

10. Արգելվում է ՍՊԱ, վերականգնողական ծառայությունների մատուցումը, եթե դրանք կապված չեն բուժման հետ, արգելվում է վարսահարդարման և գեղեցկության սրահների գործունեությունը:

11․ Սահմանափակվում է միջքաղաքային ավտոբուսների և գնացքների ուղևորների քանակը, որպեսզի հնարավոր լինի պահպանել ուղևորների միջև տարածությունը։ Խորհուրդ է տրվում նույն սկզբունքը կիրառել նաև քաղաքային տրանսպորտում։

12. Հյուրանոցները, անհրաժեշտության դեպքում, պետք է թույլատրեն իրենց տարածքը որպես կարանտին օգտագործելու համար, որը կփոխատուցվի պետության կողմից:

13. Կրթական հաստատությունները շարունակում են մնալ փակ:

14․ Բուժհաստատություններում հետաձգվում են նախապես պլանավորված վիրահատությունները, բացառությամբ անհրաժեշտ բժշկական օգնության դեպքերի, հետաձգվում են վերականգնողական, ստոմատոլոգիական ծառայությունները, պլանային պատվաստումները։

15. Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների աշխատակիցներին խորհուրդ է տրվում աշխատել տանից»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել