Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց:
Բոլոր այն դեպքերում, երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվացեք և ախտահանեք ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտեցեք աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին:
Հիշեցնենք, որ առանձին ծրագրերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարող եք ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով` https://bit.ly/2TMtzYX:
Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 թեժ գծին: