Գեղամ Գևորգյան․ Ապրանքի մասով դեֆիցիտ չկա

Այսօր կառավարությունը կայացել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստ։

Նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում։ Դեղատները ստանում են, սակայն այն շատ արագ վերջանում է։

«Ալկոգելի մասով գնային փոփոխություն չկա, դիմակների մասով՝ մեծ տնտեսվարողները նշում են, որ գները նվազեցնելու միտում կա»,-նշել է նա։

Հայաստանում բժշկական դիմակների լոկալ արտադրություն է նախաձեռնվել, սակայն արտադրության ծավալները այնքան էլ մեծ չեն։

Գևորգյանը նշեց նաև, որ հանդիպել է խոշոր առևտրային ցանցերի ղեկավարների հետ, խանութներում խուճապ չկա․ «2 օր է, որ քաղաքացիները մեծ ծավալի գնում են արել, դա պահեստից բերել և լրացվել է։ Որևէ ապրանքի մասով դեֆիցիտ չկա»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել